Երևանում պայթեցրել են «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի Lexus-ը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News    

վթար

Դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Դավթյան փողոցի 1/4 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում պայթեցրել են Lexus մակնիշի 300 SL 01 համարանիշի ավտոմեքենան։

Դեպքի վայրում աշխատել են նաև Ոստիկանության փորձաքրեագետները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով՝ պայթեցված ավտոմեքենան որպես տրանսպորտային միջոց շահագործվում է «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանի կողմից, սակայն նա ավտոմեքենայում չի եղել։ Վարորդը աշխատանքի գնալիս գործի է գցել ավտոմեքենան, մի քանի մետր առաջ է ընթացել, և պայթյուն է տեղի ունեցել։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պահանվող հատուկ տարածք։

 --00—ՄՀ