Ատոմային ոլորտի կադրեր՝ օլիմպիադայի միջոցով. մասնակցում է 200 դպրոցական

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 3, 24News

Thumbnail

2019 թ․ գարնանը կտեղի կունենա ավագ դպրոցականների համար «Ռոսատոմի»՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի և ճարտարագիտյան օլիմպիադայի եզրափակիչ փուլը, հաղթողներն արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր, մասնավորապես, ՄԻՖԻ Միջազգային հետազոտական միջուկային համալսարան ընդունվելիս: Այդ մասին տեղեկացնում է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը։

2018 թվականի դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում կայացավ օլիմպիադայի նախընտրական փուլը:

Միջուցառումները անցկացրեցին ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ գործակցությամբ: Օլիմպիադային մասնակցեցին ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտացված և հանրակրթաքան դպրոցների ավելի քան 200 դպրոցականներ: Նպատակն է՝ բացահայտել տաղանդավոր ու նպատակասլած դպրոցականների, որոնք հետաքրքրված են ինժեներա-տեխնիկական մասնագիտություններով:

Օլիմպիադայի անցկացումն ատոմային ոլորտի կադրերի պատրաստման բնագավառի Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակներում հիմնական կրթական միջոցռումներից է։

Ինչպես նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշառների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանը, ամեն տարի ավելանում է ճարտարագիտա-տեխնիկական ուղղվածության մասնագետների պահանջարկը:

«Այսօր ժամանակակից տնտեսության համար անհրաժեշտ է որակավորված ինժեներների առկայություն: Բացառություն չէ ատոմային էներգետիկան: Ներկա պահին Հայկական ԱԷԿ-ում իրականացվում են արդիականացման և մինչև 2026թ. կայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ»,- ասաց Արտեմ Պետրոսյանը:

Արտասահմանցիներին տրամադրվում  են Ռուսաստանի առաջատար տեխնիկական բուհերում անվճար ուսուցման ամենամյա քվոտաներ:

«Ռուսաստանում այս պահին ուսանում է Հայաստանի մոտ 3000 քաղաքացի, և օլիմպիադայում մասնակցությունը տաղանդավոր երիտասարդների համար փայլուն հնարավորություն է իրենց ներկայացնելու և ռուսաստանյան առաջատար բուհերի ուսանողների շարքերը համալրելու համար»,- նշեց Սերգեյ Ռիբինսկին:

Այս պահին մեկնարկել է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով Ռուսաստանում սովորելու համար հայ ուսանողների ընտրությունը: Այն կտևի մինչև 2019-ի փետրվարի 15-ը: