Փաշինյանը սարսափում է Ալիևից․ Ալիևը մեծ գաղտնիք ունի․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

Ղազինյան

  

Նիկոլ Փաշինյանը վախենում է ալիևից, վախենալը որն է՝ սարսափում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ գիտե՞ք ինչու է նա այդքան սարսափում ալիևից. ալիևը ԳԱՂՏՆԻՔ ունի, շատ մեծ գաղտնիք: Այնպիսի գաղտնիք, որ եթե դա բացահայտվի, ոչ թե օդանավակայան, այլ իր մեքենային չի կարողանալու հասնել:

Եվ այդ գաղտնիքի ուժով նա մնացել է վարչապետ, վախից հրաժարական չի ներկայացնում, որովհետև իրեն ասել են, որ եթե հանկարծ փախնի, այդ գաղտնիքը դուրս կգա ջրի երես:

ալիևը դեռ իր հաշիվները չի մաքրել Հայաստանի ու Հայ ժողովրդի հետ, դեռ Սյունիքը պետք է վերցնեն . . .

Դավաճանը ժամերն է հաշվում որ փախնի ու վայելի կուտակած հարստությունը, բայց քանի ծրագիրը չի ավարտել, նրան չեն թողելու հեռանա:

Իսկ ալիևը Հայաստանում դեռ մեծ թվով աջակիցներ ունի»:

 --00—ՄՀ