Օտարի միջոցով կոտորվեց մեր ամբողջ պետությունը․ Արցախի հետ արածն անելու են նաև ՀՀ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ընդդիմադիր քաղաքակն ուժերի՝ ԱԺ-ի դիմաց նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաև 16 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա հայտարարել է, որ իրենց պայքարը քաղաքական պայքար չէ, ոչ էլ իշխանափոխության պայքար է, այլ ազգային պայքար է:

«Օտարի միջոցով կոտորվել է մեր ամբողջ պետությունը: Այն, ինչ կատարվել է Արցախի հետ, նույնը կատարվելու է նաև Հայաստանի հետ: Մենք այս տարածաշրջանի միակ հաղթող պետությունն էինք, համարվում էինք ամենահզոր բանակ ունեցողը, 2,5 տարում այդ ամեն ինչը ոչնչացավ»,-ասել է Վազգեն Մանուկյանը և հավելել, որ այս նույն հարթակից ժամանակին եղել է այն առաջնորդներից, որ ժողովրդին տարել է հաղթանակի, արդյունքում ունեցել ենք անկախ պետություն:

«Այժմ նույնպես հայցում եմ ձեզ. գնանք, միասին հաղթենք: Սա երկար տևել չի կարող: Ինչքան երկար տևի, սա կործանում է Հայաստանի համար»,-ասել է Վազգեն Մանուկյանը և հավելել, որ տեսնում է՝ ինչպե՞ս ենք դառնալու հզոր ու արդար պետություն:

«Բոլորս միասին՝ դեպի հաղթանակ»,-ամփոփելով ելույթը՝ ասել է Վազգեն Մանուկյանը:

--00—ԼՄ