Հանրահավաքն ավարտվեց. ընդդիմադիր ուժերը վաղը ևս մեկ ակցիա կանեն կառավարության դիմաց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Խորհրդարանի դիմաց տեղի ունեցող հանրահավաքն ավարտվեց։ Ավարտից առաջ՝ հայտարարվեց, որ վաղը՝ ժամը 11։00-ին, ևս մեկ ակցիա են անելու կառավարության շենքի դիմաց, որտեղ նույն ժամին նախատեսված է գործադիրի նիստ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ, որոնք արդեն մեկնարկել են: 

Այսօր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց, որի ներսում այս պահին էլ ընթանում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը:

--00—ԼՄ