Ասես 19-րդ դարում լինենք, երբ գյուղի քյոխվան բանակցում է թուրք բեկի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն այն տեսակետին է, որ վերջնագիր ներկայացնող մարդն անգամ ճնշումների տակ ինքնակամ հրաժարական չի ներկայացնի: 24News-ի հետ զրույցում նա հիշեց, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը 2018-ի քաղաքական իրադարձությունների ժամանակ հայտարարում. «Կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»:

Նա նկատել է, որ այժմ ասես 19-րդ դարի Օսմանյան կայսրությունում լինենք, մարդիկ, գյուղացիներն իրենք իրենց հարցերն են լուծում ադրբեջանցիների հետ: «Հայ գյուղացին, քյոխվան բանակցում է թուրք բեկի հետ, որ հասկանա, թե որտեղ է սկսվում կամ ավարտվում իր գյուղի սահմանը»,- ընդգծում է Վրթանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ