Ամեն օր ժողովրդին սրսկում են, որ ուժեղ էին, դրա համար պարտվեցինք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը վստահ է՝ եթե 16 ուժերի նախաձեռնած հանրահավաքը վերածվի համաժողովրդական շարժման, ապա Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անխուսափելի կլինի: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանությունն ամեն օր ժողովրդին սրսկում է, որ ուժեղ էին, դրա համար պարտվեցինք:

«Եվ երբ մարդիկ հասկանան, որ իշխանությունն ուղղակի կեղծ տեղեկություններով է իրեն սնում, դուրս կգա ու կպահանջի վարչապետի հրաժարականը: Ամեն օր նոր պարտություն ենք կրում, հետևաբար իշխանությունների կողմից շրջանառվող թեզը, թե մայիս-հունիսին արտահերթ ընտրություններ կլինեն, եկեք սպասենք այդ ժամկետին, նոր պարտությունների է բերելու»,- նշում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ