Նիկոլը ո՛չ կզել ա, ո՛չ ղազագիր ա ստորագրել, ո՛չ էլ դավաճան ա․ ռևանշիստները մուռ են հանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

«Նիկոլը ո՛չ կզել ա, ո՛չ ղազագիր ա ստորագրել, ո՛չ էլ դավաճան ա․ ռևանշիստները մուռ են հանում նրանից»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Խաչատրյանը կարծում է, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, և իշխանությունը պետք է հստակ օր հայտարարի դրանց անցկացման համար։

«Երկրում ջրբաժան է։ Նիկոլ Փաշինյանը կոպիտ սխալ թույլ տվեց՝ կտրեց անցյալի հետ կապն ու սկսեց իր կետից։ Դա անթույլատրելի էր»,- ընդգծել է նա։

Նախկին պատգամավորը, սակայն, չի տեսնում, որ ներկայում իշխանության դեմ պայքարող ուժերը կարող են փոխարինել նրան։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ