Ռազմաճակատը խառնե՞լ եք, էդ ո՞ւմ վրա եք զենք քաշում․ Աբրահամյանը՝ Փաշինյանի թիկնապահներին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News   

․

Տղերք, ձեն չեք հանում՝ ռազմաճակատը խառնե՞լ եք, էդ ո՞ւմ վրա եք զենք քաշում։ Լավ, իրականությունն իմանալով դուք ո՞նց եք գիշերը աչք փակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ հրապարակելով այսօր Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենաների բաց պատուհաններից թիկնապահների՝ զենքը դեպի փողոց պահած կադրերը։

Նա մասնավորապես գրել է․

«Ամեն անգամ, երբ ԱԱԾ-ի աշխատակիցները ավտոմատներով իրենց իսկ հայրենակիցներից պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, հիշում եմ Արցախի նախագահի այն հայտարարությունը, թե ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել է մարտի դաշտից։

Տղերք, ձեն չեք հանում՝ ռազմաճակատը խառնե՞ եք, էդ ո՞ւմ վրա եք զենք քաշում։ Լավ, իրականությունն իմանալով դուք ո՞նց եք գիշերը աչք փակում։ Ձեր ինստիտուտը ոչնչացնում են, ձեզ հայրենազրկում են, իսկ դուք ինչո՞վ եք զբաղված։ Ախր ձեր շարքերում գիտակից, պատվախնդիր սպաներ կան, ինչո՞ւ եք լռում, ինչպե՞ս եք այս ամենը հանդուրժում։ Եթե դուք մարսել եք մեր անվտանգությանը հասցված այս հարվածը եւ ոչինչ չեք ձեռնարկում, ապա ես, իմ նման շատերը, նաեւ ձեր շարքերից՝ չենք հանդուրժելու»,- գրել է նա։

--00--ԱՀ