Ռուս խաղաղապահները ԼՂ-ում հրադադարի ռեժիմի հսկողությունն իրականացնում են 23 դիտակետում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News   

խաղաղպահներ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ամբողջությամբ պահպանվում է: Այս մասին TACC-ի հաղորդմամբ՝ հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպելկինը:  

«Խաղաղապահ կոնտինգենտը առաջադրված խնդիրներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վերահսկողություն է իրականացնում»,- հայտնել է նա։

Սպան նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հրադադարի ռեժիմի հսկողությունն իրականացնում են 23 դիտակետում: Շփման գծում և Լաչինի միջանցքում իրականացվում է պարեկություն, ապահովվում է քաղաքացիական բնակչության տեղաշարժի անվտանգությունը:

 --00—ՄՀ