Ռուսաստանի ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News   

ռուս

Ռուսաստանցի ռազմական բժիշկները հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կետերում մեկ օրում օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Արևելյան ռազմական շրջանի բժիշկները շարունակում են օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը Ստեփանակերտ քաղաքում: Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկները ամբուլատոր օգնություն են ցուցաբերել տեղի 42 բնակչի, այդ թվում՝ 7 երեխայի»,-ասված է հաղորդագրությունում։  

Գերատեսչությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 368 բնակչի, այդ թվում ՝ 41 երեխայի։

 --00—ՄՀ