ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանի հետ հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց, եկավ, ասեց՝ պիտի սպասենք: Ինչի՞ն, ո՞ւմ՝ չկա պատասխան․ այս մասին հայտնեցին անհետ կորած զինծառայողների հարազատները, ովքեր Էջմիածնի զորամասում հանդիպել էին ԳՇ տեղեկատվության բաժնի պետին։
«Ոչ մի բան չասաց: Էլի պիտի սպասենք: Ասաց՝ ընթացիք մեջ ա, հարց եմ բարձրացնում՝ «ասեք՝ ե՞րբ», չեն կարում ասել: Հրամանատարն անգամ չեկավ խոսակցությանը ներկա լիներ»,- ասաց ծնողներից մեկը։
Անհայտ կորած զինծառայողների հարազատները նշեցին, որ այլևս պատրաստ չեն սպասել։ Հարազատները դիմեցին նաև ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին՝ իրենցից 5-ին ընդունելու խնդրանքով և հավելեցին․
«Մնում է՝ հավաքվենք, գնանք մեր երեխեքին հանենք: Մեզ անընդհատ խաբում են»:
--00—ՄՀ