Ալիևը նոր բան չասեց՝ Երևանը, Զանգեզուրը, Սևանն Ադրբեջանի պատմական տարածք հայտարարելով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

տիգրան աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ալիև վերջին աղմկահարույց հայտրարությանը:

«Ալիևը նոր բան չասեց՝ Երևանը, Զանգեզուրը, Սևանն Ադրբեջանի պատմական տարածք հայտարարելով։

Սա ուղղված էր բոլոր նրանց, ովքեր մտքում կամ բացահայտ մտածում էին, թե Արցախը բեռ է և մեր խնդիրներն Արցախով են սկսում ու վերջանում։

Մենք պետք է պատրաստվենք հաջորդ պատերազմին՝ 1, 2, թե 10 տարի հետո, դեռ դժվար է ասել։

Սակայն մեկ նրբություն կա. մենք կհաջողենք այն դեպքում, երբ հենց այս պահից սկսենք մեր անվտանգության վերակառուցման, ապահովման նոր գործընթացը։

Բայց որքան ես եմ նկատում, Հայաստանի քաղաքական իշխանությունն ու դրա ղեկավարը ճիշտ հակառակն են անում՝ մեզ զրկելով պաշտպանվելու, արդյունավետ պայքարի բոլոր հնարավորություններից։

Այլ ելք չունեք, պետք է գնաք», - գրել է Աբրահամյանը։

--00—ԼՄ