Արցախի նախկին վարչապետը դիմել է Սրբազան հայրերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

հասարակական

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եկեք թեկնածու փնտրենք նրանց մեջ, ովքեր 91-2020թթ․ չեն եղել իշխանության բուրգում» Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Սրբազանի ասածը նույնն է, եթե տրվենք հոգեորականների մասին տարբեր տեսակի բամբասանքներին ու հերյուրանքներին, ու ասենք՝ կաթողիկոսի ընտրություններին չպետք է մասնակցեն վարդապետներն ու եպիսկոպոսները, որովհետև նրանք եկեղեցական բուրգի մաս են կազմել։

2. Մենք արդեն 2018-ին ընտրեցինք, ինչպես որ սրբազան է ասում վերջին 30 տարում իշխանության բուրգի մաս չկազմած «սեմինարիստներին» իրենց ազգադավ առաջնորդով։

3. Սրբազանը ասում է այն, ինչ գրեթե նույն տեքստով ասում է Նիկոլը, - «Եքե ես չլինեմ, գալու են նախկիները», իսկ նախկինների գալը ժողովուրդը չի ցանկանում, վկա՝ Սրբազանը։

4. ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում, ինչպես նաև Ֆրանսիայի, Ռուսաստանի չի եղել մի դեպք, երբ փողոցից անհայտ մեկը երկրի ղեկավար ընտրովի, բացի Թրամփից, որին ժողովուրդը չվերընտրեց։

5. Դա գրեթե նույնն է, եթե ես ասեմ իմ հիվանդին պետք չի բուժեն հայտնի, փորձված բժիշկները, ավելի լավ նոր ավարտած, Սրբազանի ասած «սեմինարիստը» թող բուժի։ Կամ ես չեմ վստահում արդեն ստաժավոր օդաչուներին, ավելի լավ են նոր "սեմինարիստները", որ դեռ ինքնաթիռի ղեկը չեն տեսել։ Նմանատիպ օրինակներ ինչքան ասես կարելի է բերել։

Երբ մեր երկու կաթողիկոսները պահանջում ու հորդորում են ազգադավ վարչապետին հրաժարական տալ, երբ ընդդիմությունը կարողացել է իր մեջ ուժ գտնել ու ընտրել մեկ կոմպրոմիսային թեկնածու, ես կհորդորեի իմ կողմից հարգված Գերաշնորհ տեր Միքայել Սրբազանին ժողովրդին ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ կոչ անել, ոչ թե բաժանել նախկինների ու ներկաների։

Սրբազան հայր, դուք ինձնից լավ գիտեք, որ ձեր կողմից նշված Արքեպիսկոպոս Մակարիոսը ոչ միայն հոգևորական էր, այլև իր ժողովրդի ազգային ազատագրական պայքարի առաջնորդը։

Առաջնորդե՜ք ու միավորե՜ք Սրբազան հայրեր մեր ժողովրդին այս օրհասական վիճակից դուրս գալու համար»։

--0--ԿԿ