Ստեփանակերտի ամբողջական վերակառուցման համար կպահանջվի կես տարուց ոչ ավելի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News  

Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը վերջին պատերազմից հետո ԼՂՀ այլ շրջաններից փախստականների վերաբնակեցման համար կացարանների պակաս չունի: Այս մասին  РИА Новости-ին ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Այո, կացարանները բոլորին կբավականեցնեն: Բավարար քանակությամբ շենքեր կան, որտեղ մենք փախստականներ ենք բնակեցնում, և միևնույն ժամանակ կառուցում ենք նոր բարձրահարկ շենքեր և բնակարաններ»,- ասել է Սարգսյանը:

Նա վստահեցրել է, որ Ստեփանակերտի ամբողջական վերակառուցման համար կպահանջվի կես տարուց ոչ ավելի:

 --00—ՄՀ