Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը քայլում են դեպի պարտություն․ խորացնում են ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թե՛ հրաժարական պահանջողները, թե՛ նրա կողմնակիցները քիչ են։ Ընդդիմությունը չի կարողանում կազմակերպել անհնազանդության գործողությունների այնպիսի մասսայականություն, որն անելանելի կդարձնի իշխանափոխությունը, իսկ կառավարությունը օր օրի կորցնում է իր աջակցությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Երևանի Մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանը։

«Երկուսն էլ հեռանկարային վիճակում չեն։ Ցավոք, բոլոր քայլերը տանում են պարտության։ Հետևաբար այս խաղը պետք է ավարտվի և սկսվի նորը, որտեղ պետք է երկխոսել՝ լեգիտիմություն փնտրելու ճանապարհներ գտնելու համար։ Նրանք գնալով խորացնում են ճգնաժամը»,- ասել է նա։

Նավասարդյանը կարծում է, որ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է կարողանան հիմնավորել, թե ինչու՞ պիտի մնա վարչապետը կամ ինչո՞ւ պետք է վարչապետ դառնա Վազգեն Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ