Զինված մարդիկ կորոշեն՝ ո՞վ է վարչապետ լինելու, եթե առանց զինաթափման ընտրություններ լինեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հիմա երկրում կան զինված հանցավոր խմբավորումներ, որոնք դիրքավորված են տարբեր ուղղությունների վրա։ Առանց նրանց զինաթափելու արտահերթ ընտրություններ կազմակերպելը կնշանակի, որ ոչ թե քաղաքացին կորոշի՝ ով է ընտրվում պատգամավոր, հետո՝ վարչապետ, այլ ավտոմատներով մարդիկ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը հորդորում է վարչապետին՝ զինաթափել նրանց ու կազմակերպել նոր ընտրություններ։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը վստահ է, որ այն նույն ճանապարհով, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանն է եկել իշխանության, նրան հեռացնել չի հաջողվի։

Խոսելով քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությունների մասին՝ պատգամավորն ասել է, որ բացառված չէ, բայց ընդգծել է, որ նախկինում դա այնքան էլ հաջող չի ընթացել։

Մեկնաբանելով Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումը՝ Մարուքյանը տեղեկացրել է, որ իրենց հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ելքերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ