Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ՄԻՊ

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող ակցիաների մշտադիտարկում:

--00--ԱԹ