Որդուս ու ընկերներին բերեցին ոստիկանատուն. Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իր որդուն ու նրա ընկերներին բերման են ենթարկել:

«Որդուս ու ընկերներին բերեցին ոստիկանատուն: Նիկոլը չի հասկանում, որ նրանք թուրքի աչքերի մեջ նայած, դրանցից ռազմավարական կետ գրաված, տասնյակ թանկ ընկերներ կորցրած առյուծներ են։ Նրանց հաղթել չի լինի։ Նրանք սովոր են հաղթելուն։ Առանց Նիկոլ Հայաստան»,- գրել է Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բերման էր ենթարկվել նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ: Լրացված ժամկետից հետո հանրահավաք է տեղի ունեցել Ազատության հրապարակում, ԱԺ-ի դիմաց, դեկտեմբերի 10-ին բողոքի ցույց է եղել կառավարության շենքի դիմաց:

--00—ԼՄ