Իշխան Սաղաթելյանը բերման ենթարկվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը բերման է ենթարկվել:

«ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին ոստիկանները քիչ առաջ բռնի ուժով բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակից խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ:

Ավելի վաղ ոստիկանները բերման էին ենթարկել նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին:

Օրվա ընթացքում բերման են ենթարկվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ իրականացնող բազմաթիվ քաղաքացիներ»,-նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ: Լրացված ժամկետից հետո հանրահավաք է տեղի ունեցել Ազատության հրապարակում, ԱԺ-ի դիմաց, դեկտեմբերի 10-ին բողոքի ցույց է եղել կառավարության շենքի դիմաց: Բողոքի ակցիաները շարունակվել են նաև այսօր:

--00—ԼՄ