Փաշինյանի և նրա վարչակազմի կողմից որևէ գործողություն չի կասեցնելու պայքարը․ «Հայրենիք»

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News 

հայրենիք

Այսօր ոստիկանական ուժերի կողմից ապօրինի կերպով բերման են ենթարկվել «Հայրենիք» կուսակցության մի շարք անդամներ ու համակիրներ, որոնք մասնակցում էին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի հրաժարականը պահանջող  բողոքի երթին։ Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցությունը։

«Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող անօրինական գործողությունները, որոնք ուղղորդված են բռնապետական հրամաններով պաշտոնը պահող և ժողովրդի արդարացի պահանջից սարսափող դավաճանի կողմից։

«Հայրենիք»-ը ևս մեկ անգամ շեշտում է, որ սա պայքար է՝ հանուն Հայրենիքի փրկության, և Փաշինյանի ու նրա վարչակազմի կողմից իրականացվող որևէ գործողություն չի կասեցնելու այն։

 --00—ՄՀ