Բերման ենթարկվածի մեքենայում «Կալաշնիկով» է հայտնաբերվել․ երիտասարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 10-ին տեղեկություններ ձեռք բերեցին, որ Էջմիածնում բնակվող 29-ամյա մի երիտասարդ մեքենայում ապօրինի հրազեն է պահում։ Նույն օրը՝ ժամը 23․20-ին կասկածվողը հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։

Դատարանի որոշմամբ «Կիան» խուզարկվեց։ Սրահում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 5․45 մմ տրամաչափի 30 փամփուշտով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 --00—ՄՀ