Հայաստանի համար ամենակարևոր հարցն է՝ ինչպես, ում հետ վերականգնել երկիրը պարտությունից հետո

 

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

զատուլին.jpg

Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին պարտությունից պիտի դասեր քաղեն: Այս մասին այսօր հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Միջազգային Լազարևյան ակումբի համանախագահ, ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Տարօրինակ կլինի, եթե ՀՀ հետագա ճակատագիրն անցնի այս պարտությունը թույլ տվածների՝ արդարացման, ինքնարդարացման արտահայտություններով, ընդ որում՝ նրանք մտադիր են հետագայում էլ կառչել իշխանությունից: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կընդունեինք, եթե ԽՍՀՄ-ն պարտվեր Մեծ Հայրենականում, միևնույն ժամանակ ԽՍՀՄ բոլոր իշխանությունները մնային իրենց պաշտոններին: Ստալինը դա հասկանում էր, երբ 1945-ի իր ամփոփիչ ելույթում խոսում էր ռուս ժողովրդի համբերության մասին, որ ժամանակին կարող էր հարց բարձրացնել, թե պատերազմի առաջին փուլում այդպիսի ձախողումներ թույլ տված ղեկավարությունը պիտի հեռանար, մինչդեռ վերջինս ժողովրդի վստահությունն ապացուցեց: Իսկ այստեղ անգամ զղջման նշաններ չկան, պարտության պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու ցանկություն չկա»,- ասաց նա:

Զատուլինն անդրադարձավ հարցին՝ հնարավո՞ր է այս հիմքով Հայաստանում վերականգնել պաշտպանունակությունը, տնտեսությունը, ոգին: Նրա կարծիքով՝ դա դժվար իրագործելի է, իսկ հայ ժողովրդի համար Հայաստանում լիարժեք ապրելն ու առաջ գնալը՝ Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևանների հետ, նաև այս միջավայրում՝ սեփական ուժերին չհավատալու, հանրության տարբեր հատվածների, հանրության և իշխանության միջև վստահության պակասի պայմաններում, անհնար բան է:

«Այսօր, կարծում եմ, Հայաստանում լուծվելիք կարևորագույն հարցերն են՝ ինչպես և ում հետ հետագայում՝ կրած ծանր պարտությունից հետո, վերականգնել Հայաստանը: Այս պարտության մեջ մարդկային ու տարածքային կորուստներն ամենակարևորը չեն, ամենից կարևորը բարոյական մեծ կորուստն է. հայերը իրենցով հպարտացող ժողովրդից վերածվել են ժողովրդի, որ ապրում է ստորացման ու պարտության վիշտը: Հայ ժողովուրդն այսպես երկար, առանց խորը բացասական հետևանքների գոյատևել չի կարող»,- ասաց Զատուլինը:

--00--ԱԹ