Պետք է գնալ արտահերթ ընտրությունների, հասկանալ ժողովրդի կարծիքը. Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այն համոզմանն է, որ երբ հանրային հարաբերությունները փոխվում են, պետք է նորից շոշափել քաղաքացիների տրամադրությունները: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ տրամադրությունները պետք է ստուգել խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով:

«Իշխանությունը քաղաքացուն պետք է ասի՝ այս պահին Արցախն առանց Հադրութ ու Շուշի է, մարդիկ էլ որոշեն՝ ուզո՞ւմ են, որ իշխանությունը շարունակի պաշտոնավարել, թե՞ նոր ուժեր են պետք: Ես այն համոզմանն եմ, որ, այո, պետք է գնալ արտահերթ ընտրությունների, հասկանալ ժողովրդի կարծիքը»,- նշում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ