Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 481 բնակիչ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News

ՌԴ

Ռուս խաղաղապահները  Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

Ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 481 մարդու: 

Ռուս խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները։

Ընդհանուր առմամբ մինչ այսօր շուրջ 37 500 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:

 --00—ՄՀ