Մի տրվեք ձեր հրամանատարների սադրիչ հրամաններին. «Հրեշտակների գումարտակի» նախկին հրամանատար

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News 

ոստիկանություն

«Հարգելի ծառայակիցնե’ր դիմում է Ձեզ՝ ոստիկանության նախկին սպա , 4 րդ «հատուկ» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը: Խնդրում եմ մի տրվեք ձեր՝ հրամանատարների սադրիչ հրամաններին, հավատարիմ մնացեք երդմանը և թույլ մի տվեք, որպեսզի նրանք կայանան ձեր ծանր ու դժվար ծառայության քողի ներքո։ Պարոնայք սպաներ,ենթասպաներ և շարքայիններ եղեք զգոն՝ եղեք ձեր ուսադիրներին համարժեք , թե’ պահվածքով և թե’ ապօրինի հրամաններ չկատարելով։ 2018 թվականի իշխանազավթման ժամանակ իմ կողմից ղեկավարած ստորաբաժանումը 1 մարդու անգամ բերման չի ենթարկել քաջ գիտակցելով, քաղաքացու կույր պահանջը և ի

հեճուկս մի քանի ծախված հրամանատարների պաշտոնի անցնելու տենչանքին : Այդ ամենը չհանդուրժելով ՝ես, համակարգից ազատման դիմում ներակայացրեցի: Այսօր այս օրհասական պահին համոզված եմ որ շատերդ կարող եք ստիպել այսպես կոչված հրամանատարներին սթափվել և առաջնորդվել միայն օրենքով: Պատիվ ունեմ ...»

 --00—ՄՀ