Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել.Ռուսլան Իսրայելյանը հաստատում է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News

Արայիկ Հարությունյան

Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել, բայց չգիտեմ՝ով է ձայնագրել, հրապարակել:Ձայնագրությունում ինչ լսել եք դա է, ավելացնելու բան չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանը:

Հիշեցնենք, երեկ տելեգրամ ալիքներում շրջանառվում էր սկանդալային հերթական ձայնագրությունը` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ, որի ընթացքում վերջինս բողոքել է, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել:

Ռուսլան Իսրայելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին, իսկ այն հարցին, թե որևէ միտում տեսնու՞մ է այն հրապարակելու մեջ, պարոն Իսրայելյանն ասաց՝ հնարավոր է:

 --00—ՄՀ