Հադրութում հակառակորդի կողմից եղել է պրովոկացիա Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Արցախի նախագահի խորհրդական Դավիթը Բաբայանը չի մեկնաբանում Արայիկ Հարությունյանի և նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցը: 24News-ի հետ զրույցում նա ասել է, որ տեղեկատվությունն իր մեկնաբանման տիրույթում չէ:

Խոսելով Հադրութում գրանցված ռազմական միջադեպի մասին՝ նշել է. «Հակառակորդի կողմից, այո, եղել է պրովակացիա՝ Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների նկատմամբ: Բայց ես չէի ցանկանա, որ ուռճացնենք ամեն բան: Նման պրովոկացիաներ, վստահաբար, դեռ լինելու են ապագայում, բայց դրանք կոշտ արձագանք են ստանալու թե՛ մեր, թե՛ ռուս խաղաղապահների կողմից»,- հավելել է նա:

Հիշեցնենք, երեկ Տելեգրամ ալիքներում շրջանառվում էր սկանդալային  ձայնագրություն` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ, որի ընթացքում վերջինս բողոքել է, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ