Ըստ ԱԱԾ-ի՝ նոյեմբերի 10-ին փողոց դուրս եկածները «կազմակերպվել են» Վարդան Այվազյանի կողմից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

հասարակական

Ուրեմն ըստ ԱԱԾ սպա-քննիչների բոլոր էն անձինք, որոնք նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը, վրդովվելով դավաճանական հայտարարության ստորագրումից, իրենց բողոքն էն արտահայտել` դուրս գալով փողոց, նրանք բոլորն էլ «կազմակերպվել են» Վարդան Այվազյանի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը, որն իր գրառումը վերնագրել է. «Իշխանության հոգեւարքը»:

«Հենց դրանում են կասկածում Վարդան Այվազյանին, որ կազմակերպել է «Իշխանության յուրացումը» եւ զրկում ազատությունից»,-հավելել է նա:

--0--ԿԿ