Ալիևը հայտարարել է, որ Մինսկի խմբին չի հրավիրել Բաքու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի հրավիրել Ղարաբաղի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Բաքու:

«Այստեղ գալը ձեր գաղափարն էր: Ես կարող եմ դա նորից ասել տեսախցիկների առջև: Ես Մինսկի խմբին չէի հրավիրել այցելել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Գուցե, նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ուզում եք խոսել տեսախցիկների առջև, ասեք ինձ, եթե ոչ, ես կխնդրեմ նրանց հեռանալ: Լսում եմ ձեզ», - Ալիևի խոսքերը փոխանցում է նրա մամուլի ծառայությունը:

--0--ԿԿ