Ադրբեջանցիները պահանջել են ռուս խաղաղապահներից լքել մարտական գործողությունների տարածքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պահանջել են ռուս խաղաղապահներից լքել Հադրութի շրջանում տեղի ունեցող մարտական գործողությունների տարածքը: Այս մասին տեղեկացնում է WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը:

«Ադրբեջանցիները իրենց պահանջները հիմնավորել են այսպես՝ «զոհերից խուսափելու համար»: Այնուհետև նրանք փոխանցել են, որ գրոհայինները հանձնարարություն են ստացել մինչև առավոտ վերցնել Խծաբերդը՝ հաշվի չառնելով, որ մարտական գործողությունների գոտում գտնվում են ՌԴ խաղաղապահ ծառայության բանագնացները»,- նշված է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ