Ո՞վ է օրերս գերի ընկած հայ զինծառայողը. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Երեկ Ադրբեջանի կողմից երեկ հրապարակված տեսանյութում գերեվարված տղան
Ալբերտ Գրիգորի Գրիգորյանն է, ծնված 2002 թ.-ին՝ Էջմիածնում: Գրիգորը ծառայել է Ջեբրայիլում, այնուհետև՝ Հադրութում: Այդ մասին գրում է «Mediaport»-ը:

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 15-ից ընտանիքը որևէ լուր չի ունեցել որդու մասին, մինչև երեկվա հրապարակումը: 

Հավանական է, որ Գրիգորը գերեվարվել է ոչ թե երեկ, ինչպես նշում են լրավամիջոցները, այլ օրեր առաջ, պարզապես թշնամին նոր է հանրայնացրել նրա մասնակցությամբ տեսանյութը:

Աղբյուրը նաև հայտնում է, որ մինչ այս պահը հայկական կողմից որևէ պաշտոնական արձագանք չի եղել: Ընտանիքը սոցցանցի միջոցով խնդրում  է բոլոր պատկան մարմիններին զբաղվելու իրենց որդու հարցով:

--00—ԼՄ