Բաքուն պաշտոնապես հաստատեց իր 4 զինծառայողի մահվան մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Բաքուն հաստատում է ադրբեջանցի 4 զինծառայողների զոհվելու մասին լուրը: Սպանվածներից բացի՝ տեղեկություն կա նաև ադրբեջանցի վիրավոր զինծառայողների մասին:

Այս րոպեներին լեռնային անտառապատ տարածքները «սանրելու հատուկ գործողություն» է իրականացնում Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը հարձակում էր նախաձեռնել Շուշիի մոտ գտնվող երկու բնակավայրերի՝ Խծաբերդ և Հին Թախեր գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: 

Նշենք նաև, որ այսօր արդեն հակառակորդը սադրիչ գործողություններ է նախաձեռնվել Արցախի երկու այլ բնակավայրերի ուղղությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ թուրքական տեխնիկայի և մարդուժի կուտակում կա նաև Քարվաճառի և Արցախի հարավային շրջանում:

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտման դեպքը:

--00—ԼՄ