«Վաղը պետք է կայացնենք կոնկրետ որոշումներ». գերիների փոխանակման գործընթացում առաջընթաց կա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին հրավիրած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ անդարադարձել է նաև գերիների փոխանակման գործընթացին:

«Շատ կարևոր է նաև գերիների փոխանակման գործընթացը, և այստեղ էլ մենք որոշակի առաջընթաց կամ առաջընթացի լուրջ հնարավորություն ունենք ու այսօր, վաղը պետք է կայացնենք կոնկրետ որոշումներ:

Կցանկանայի նաև Անվտանգության խորհրդին և մեր խորհրդարանական գործընկերներին տեղեկատվություն փոխանցել անհետ կորածների և զոհվածների մարմինների դուրսբերման գործընթացի վերաբերյալ, ներկայացնել, թե որտե՞ղ է հասել գործընթացը և առաջիկայում ի՞նչ պրոցեսներ պետք է տեղի ունենան, ի՞նչ անելիքներ ունենք այս խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար և ինչպիսի՞ վստահություն կա, որ մենք այդ խնդիրները կկարողանանք հնարավորինս արագ և էֆեկտիվ լուծել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ