Ռուս խաղաղապահները ճնշել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքը. Ռուստամ Մուրադով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Հադրութում տիրող իրավիճակը, որի շրջանակում հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ճնշել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքը:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը հարձակում էր նախաձեռնել Շուշիի մոտ գտնվող երկու բնակավայրերի՝ Խծաբերդ և Հին Թախեր գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմն ունի 3 զոհ, հայկական կողմն ունի վիրավորներ: 

Այսօր արդեն հակառակորդը սադրիչ գործողություններ է նախաձեռնվել Արցախի երկու այլ բնակավայրերի ուղղությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ թուրքական տեխնիկայի և մարդուժի կուտակում կա նաև Քարվաճառի և Արցախի հարավային շրջանում:

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտման դեպքը:

--00—ԼՄ