Լոռու մարզից արցախցի ընտանիքներին հերթական աջակցությունն է ցուցաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

Լոռի

Լոռու մարզպետարանից հայտնում են, որ Լոռու մարզի համակարգման կենտրոնի հետ համագործակցությամբ ԱՀԱԸ-ն «Շող» կենտրոնի միջոցով արցախցի ընտանիքներին ցուցաբերվել է հերթական աջակցությունը.

  • Դրամական աջակցություն՝ 3350000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր ընտանիքին փոխանցելով 80000-150000 ՀՀ դրամ. նախատեսված է 33 ընտանիքի համար):
  • Ցանկացողները ստացել են նոր բաճկոն և ձմեռային կոշիկներ, հագուստ:
  • Մինչև 1 տարեկան երեխա ունեցող ընտանիքներն ստացել են տակդիրներ:
  • Չորս անձից բաղկացած 1 ընտանիքի ամեն օր տրամադրվում է տաք սնունդ: Նույն ընտանիքին տրամադրվել են վերմակ և ներքնակ:
  • Կենտրոնի ծառայություններից օգտվելու է 4 ընտանիք:
  • 1 ընտանիքի տրամադրվել է գույք (բազմոց, բազկաթոռներ, երկտեղանոց մահճակալ):
  • Նախատեսվում է 6-12 տարեկան երեխաներին տրամադրել դպրոցական համազգեստ, ամանորյա նվեր-փաթեթ, 2-12 տարեկաններին՝ նաև քաղցրավենիք:
  • 2 ընտանիքի երեխաներ հնարավորություն կունենան ստանալ Ձմեռ Պապին գրված նամակի բոլոր նվերները բարերարների օգնությամբ:

 --00—ՄՀ