Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է շարունակել պայքարը Աշխարհի Գավաթում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները Բելգրադից հայտնում են, որ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը Աշխարհի Գավաթում: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին (5-1):

--00—ՄՀ