Արցախի ոստիկանությունը կոչ է անում ունենալ մեքենա վարելու իրավունքի և հաշվառման վկայական

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

Արցախ

Հաշվի առնելով հետպատերազմյան օրերին մայրաքաղաքում տիրող ինտենսիվ երթևեկությունը, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը վարել սթափ վիճակում, ձեռքի տակ ունենալ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և հաշվառման վկայական։ 

Խստորեն արգելվում է տրանսպորտային միջոցը վարել առանց կամ կեղծված հաշվառման համարանիշերով։ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձիք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության։

  --00—ՄՀ