Երևանում Volkswagen-ներ են բախվել. 55-ամյա վարորդը մահացել է, մյուս վարորդը ոչ սթափ է եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Դեկտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմանում Արտաշատի խճուղու 6/3 հասցեի դիմաց բախվել են Սիսիան քաղաքի բնակիչ 25-ամյա Պարույր Ղազարյանի վարած Volkswagen մակնիշի և Երևանի բնակիչ 55-ամյա Արմեն Ղազարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Պ․ Ղազարյանը մարնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ Ա․ Ղազարյանն ու նրա ուղևոր Սիսիան քաղաքի բնակիչ 32-ամյա Անի Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա․ Ղազարյանը շտապօգնության մեքենայում, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով Գ․ Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕՐրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանշներով։ Վարորդ Պ․ Ղազարյանը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։ 

նկար

--00—ԼՄ