4-րդ զորամիավորման հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունք

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

ՊՆ

Ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու և անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունք։

Հրետանային ստորաբաժանումների անձնակազմը բացազատել է կրակի կառավարման կետերը, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնական խնդիրները:

  --00—ՄՀ