Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց Ադրբեջանի դիրքերի բարելավումները «զակատ» արած խնդիր են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգ այս պահին Ադրբեջանից չկա, բայց վերջինս ուզում է մեծացնել իր առավելությունը։

«Ադրբեջանը փորձում է սահմանում այնպիսի դիրքային բարելավումների հասնել, որոնք պայմանական խաղաղ ժամանակներում դժվարացնելու են Հայաստան պետության գոյությունը,  սահմանամերձ հատվածների բնակչության առօրյան, և նոր պատերազմի պայմաններում այդ դիրքերն իրեն տալու են ավելի մեծ առավելություններ»,- ասել է նա։

Քաղաքագետը սակայն զգուշացնում է, որ Ադրբեջանի դիրքային բարելավումները խտացված խնդիր է ստեղծելու։

Անդրադառնալով թշնամի պետությունների հետ հարաբերություններ հաստատելու հայկական կողմի պաշտոնական դիրքորոշմանը՝ նա նշել է, որ Բաքվի ու Անկարայի հետ հարաբերությունների կառուցման մասին խոսելն այս փուլում հարգանքի արժանի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ