Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 հայ գերի. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

սահման զինվոր 11

Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակից, հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:

Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - գրել է նա:

--00--ԱՀ