Աննախադեպ իրադարձություն. Ֆիլհարմոնիկը լավ լուր է հայտնում․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ոչ միայն վերսկսել է աշխատանքը, այլեւ վերջին երկու ներկայացումներն անցկացրել է լեփ-լեցուն դահլիճում եւ առաջիկա համերգի տոմսերը եւս սպառվել են:

Ֆիլհարմոնիկ նվագախումբն անգամ հայտարարություն էր տարածել՝ գրելով. «Ծանր իրադարձություններից հետո համերգասրահ վերադառնալը ունկնդրի համար ուրախություն է. ասես տուն վերադառնաս երկար բացակայությունից հետո»:

«Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ զրուցել է Ֆիլհարմոնիկի լրատվության պատասխանատու Աստղիկ Դալաքյանի հետ: «Երկար լռությունից հետո համերգ եղավ, վերջին համերգը եղել էր մարտին:

Այդ ընթացքում ամբողջական նվագախմբող համերգ չէինք ունեցել: Առաջին համերգը եղել է դեկտեմբերի 11-ին եւ նվիրված էր Արցախյան հերոսներին: Մենք ունենք համերգ դեկտեմբերի 16-ին եւ 17-ին եւս:

Տոմսերը վաճառվում են, հանդիսատեսը ներկա է լինում համերգին՝ հակահամաճարակային կանոնները պահպանելով», – նշում է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ