2018-ին՝ իշխանափոխությունից հետո, մեզ թվում էր՝ նոր հենքի վրա պետք է դրվի ամեն ինչ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Մեր նորագույն 30-ամյա պատմությունը ցույց է տալիս, որ ունեցել ենք հաջողություններ, և այդ հաջողությունները զրոյացնել, միանշանակ, չի կարելի։ Այս մասին 24TV-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ բոլոր երեք նախագահներն իրենց գործունեությունը ծավալելիս արել են ամեն ինչ, որ 42000 ք/կմ հողը, բանակն ու անվտանգության համակարգը պահեն։

«Մենք բոլոր երեք նախագահների ժամանակ էլ ունեցել ենք հաջողություններ։ Եթե ուզում ենք կառուցել նորն, ապա այդ նոր կառուցվող տան հիմքում պետք է լինի այն դրականը, որն եղել է»,-ասաց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ