Պուտինը շնորհավորել է Բայդենին ընտրություններում հաղթելու առիթվ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News 

Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Պուտինը հաջողություն է մաղթել ընտրված նախագահին և  համոզմունք հայտնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, չնայած տարաձայնություններին, կարող են նպաստել բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Բայդենը նախօրեին ստացել էր ընտրիչների 306 ձայն, գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 232 ձայն:

  --00—ՄՀ