Պատերազմի պատճառով դիպլոմները կորցրած շրջանավարտներն անվճար կստանան դրանց կրկնօրինակը 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Արցախի պետական համալսարանը հայտարարություն է տարածել պատերազմի հետևանքով դիպլոմները կորցրած շրջանավարտների վերաբերյալ:

«Արցախի պետական համալսարանի հարգելի´ շրջանավարտներ, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց դիպլոմները, համալսարանից դիպլոմների կրկնօրինակները ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. հունվարի 20-ը դիմում ներկայացնել ԱրՊՀ գրասենյակ:

Նախկինում դիպլոմների և դրանց  կրկնօրինակների  տրամադրումը  իրականացվում էր  համալսարանի  գիտխորհրդի կողմից  ընդունված հատուկ կանոնակարգով, ըստ որի՝  շրջանավարտը նախապես պետք է դիմում ներկայացնի, որ կորցրել է դիպլոմը, որից  հետո այն  պետք  է  ստանա՝ ինքնարժեքից երեք անգամ ավելի  գումար  վճարելով:

ԱրՊՀ գիտխորհուրդը որոշում է ընդունել, որ բոլոր այն շրջանավարտները, ովքեր  պատերազմի արդյունքում որցրել  են  դիպլոմները, նրանց անվճար  հիմունքներով  կտրամադրվի կրկնօրինակը: Մինչ այս բոլոր աշխատանքերի կազմակերպումը՝ ուսանողները կարող են ստանալ  տեղեկանք՝ ԱրՊՀ  կնիքով  կնքված, որտեղ ներկայացված կլինի տվյալ շրջանավարտի ուսումնառության տարիների, կրթական ծրագրի մասին տեղեկություն, ինչպես նաև ԱրՊՀ-ից  ստացած նրա ավարտական  փաստաթղթի՝ դիպլոմի համարանիշը»,- ասված է հայտարարության մեջ:

--00—ԼՄ