Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Մեխակյան

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանը ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

--00--ԱԹ