Հին Թաղերը և Խծաբերդը հանձնվել են հակառակորդին․ նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը հանձնվել են հակառակորդին։ Այս կապակցությամբ 24News-ը նոր մանրամասներ է ճշտել Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանից։

«Զանգել եմ Ստեփանակերտ, արդեն ռուսները դուրս էին եկել; Թե ինչ փաստաթուղթ են ցույց տվել, ինչ են արել, բայց ասել են՝ էդ տարածները մերն ա, դուրս եկեք, ռուսներն էլ դուրս են եկել»,-ասաց Այվազյանը։

Հարցին, թե ինչ պատճառաբանություն է ներկայացվել, ինչու են գյուղերը հանձնվում, նա պատասխանեց․ «Ոչ մեկն էլ ոչ մի պատճառ չի ներկայացրել։ Տվել ենք, պրծավ էլի։ Հիմա էլ ով ա ում հարցնում, թե ինչ են անում։ Սաղ սահմանները որ գծում են, ինչ-որ մեկը կա՞ որ ասի էս մերն ա, էս մերը չի։ Կառավարությունից ո՞վ ա գնում, որ ասի էս տարածքը ումն ա։ Ոնց ուզում են, տենց էլ որոշում են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ