Խոստանում եմ, որ մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ծառայելու նոր քայլ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

պատգամավոր

ԱԺ արդեն նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էի` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, որի հաստատման ժամկետը լրանում է այսօր, սակայն ես մնում եմ իմ որոշմանը հավատարիմ։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կառավարությանը, ԱԺ աշխատակազմին, «Իմ քայլը» խմբակցության և ընդդիմադիր իմ գործընկերներին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Ինչպես նաև ժողովրդին` իրենց վստահության քվեի համար։ Խոստանում եմ, որ մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է, որը վստահ եմ` կլինի արդարացված։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք…

Լինենք միասնական»։

Խաչատրյանը ավելի վաղ նշել էր, որ իր գործունեությունը շարունակելու է գործադիր մարմնում, ըստ որոշ տեղեկությունների՝ նա ստանձնելու է Լոռու մարզպետի պաշտոնը։

--00--ԱՀ