Սու-25-ի որոնողական աշխատանքներ են տարվում Բարձրաշենում. Անիի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 4, 24News

Thumbnail

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը 24News-ին քիչ առաջ հայտնեց, որ Սու-25-ի որոնողական աշխատանքները շարունակվում են, և լուրերը, թե մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի Բարձրաշեն գյուղի վարչական տարածքի ձորում, չեն համապատասխանում իրականությանը։

«Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշեց ՊՆ աշխատխակիցը։

Thumbnail

Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ որոնողական աշխատանքներ են տարվում Բարձրաշենում։

«Այս պահին Բարձրաշեն գյուղում որոնողական աշխատանքներ են տարվում, բայց որևէ արդյունք չկա դեռևս»,- ասաց Արտակ Գևորգյանը։

Thumbnail

Սու-25 մարտական ինքնաթիռն առավոտյան թռիչքային երթուղի էր դուրս եկել Գյումրու օդանավակայանից և կորել։

ՊՆ–ն հայտարարություն էր տարածել` նշելով, որ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմանում։

Thumbnail

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրու օդանավակայանից: Հայտնի է, որ  անձնակազմը 2 հոգուց է բաղկացած։